ԳրիգորՆարեկացի

«Մատեան ողբերգութեան» պոեմը գեղարվեստական հսկայական ազդեցություն է թողելմերգրականության վրա։ Նրանից սովորել և ներշնչվել ե...
ՎաղհասակումԳրիգորըորբացել է մորկողմից: Նաուսանել է ՌշտունյացգավառիՆարեկվանքում,որիհիմնադիրվանահայրնուուսուցչապետըիրմորհորե...
Գրիգորըիրողջկյանքըանցկացրել է Նարեկվանքում և ստացելՆարեկացիմականունը: Բայցվանքումնաչի
ունեցելխաղաղկյանք:Ժամանակներըշա...
ՀայեկեղեցինԳրիգորՆարեկացունդասել է սրբերիշարքը և նրահիշատակըուրիշսրբերիհետնշելԹարգմանչացտոնին: ԳրիգորՆարեկացուցպահպանվել է...
Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության...
Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ...
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձո...
Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամա...
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյա...
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համա...
Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժ...
ՆարինեՊողոսյան
10-1 դասարան, Գեղարվեստիավագդպրոց
,,ՄխիթարՍեբաստացի,, կրթահամալիր
www.mskh.am
Ղեկավար՝ ...
of 13

Narine, 10 1, artschool

,,Grigor Narekaci,, by Narine Poxosyan, 10-1 classroom Artschool ,,Mkhitar Sebastaci,, educational centre www.mskh.am
Published on: Mar 3, 2016
Published in: Education
Source: www.slideshare.net

Transcripts - Narine, 10 1, artschool

• 1. ԳրիգորՆարեկացի

• 2. «Մատեան ողբերգութեան» պոեմը գեղարվեստական հսկայական ազդեցություն է թողելմերգրականության վրա։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

• 3. ՎաղհասակումԳրիգորըորբացել է մորկողմից: Նաուսանել է ՌշտունյացգավառիՆարեկվանքում,որիհիմնադիրվանահայրնուուսուցչապետըիրմորհորեղբորորդինէր`ԱնանիաՆարեկացին: Գրիգորըեղել է ընթերցասերանձնավորություն:Նաջանասիրաբարյուրացրել է «Աստվածաշունչը», ուսումնասիրելազգայինթարգմանականմատենագրականաշխատություններ, դարձելկուսակրոնհոգևորական: Գրել է ինքնուրույներկեր, ծավալելմանկավարժականգործունեություն:
Անբասիրվարքիհամարնրան
հավատացյալներըանվանելեն.
«Պիտվարժիցհոչեցայ,…
սուրբվկայեցայ ի մարդկանէ»:

• 4. Գրիգորըիրողջկյանքըանցկացրել է Նարեկվանքում և ստացելՆարեկացիմականունը: Բայցվանքումնաչի
ունեցելխաղաղկյանք:Ժամանակներըշատէինխառնակ, և Նարեկացիննույնպեսհամարվել է թոնդրակյանաղանդիհետևորդ:
Բայցնաայդաղանդիվերաբերյալիրժխտողականկարծիքըարտահայտել է Կճավավանքիմիաբաններինհասցեագրվածթղթում: ԳրիգորՆարեկացինվախճանվել է 1003թ-ին և թաղվելՆարեկավանքում:

• 5. ՀայեկեղեցինԳրիգորՆարեկացունդասել է սրբերիշարքը և նրահիշատակըուրիշսրբերիհետնշելԹարգմանչացտոնին: ԳրիգորՆարեկացուցպահպանվել է գրականմեծարժեքժառանգություն: Նրալավագույնգրվածքներից է աստվածաշնչյան «Երգերգոցիմեկնությունը», որըշարադրվել է 977թ-ին ՎասպուրականիԳուրգենթագավորիհանձնարարությամբ:

• 6. Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնականությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։

• 7. Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակթերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

• 8. Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և
«... մութ խորհուրդների միջից սլանալով» մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ Արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.
Սպառնացար, և ոչ զարհուրեցայ,Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

• 9. Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

• 10. Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ Աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և Աստված, բնություն և Աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Զի դու միայն ես երկնքում անճառև երկրում՝ անզնին,Գոյության տարրերի մեջ և աշխարհիբոլոր ծագերում,Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ամբողջ լրումով։

• 11. Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն:

• 12. Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժողգուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։

• 13. ՆարինեՊողոսյան
10-1 դասարան, Գեղարվեստիավագդպրոց
,,ՄխիթարՍեբաստացի,, կրթահամալիր
www.mskh.am
Ղեկավար՝ ԼուսինեՄանուկյան