Սիրելի՛ Ձյուն,
Ես քեզ շատ եմ սիրում։ Ես ամեն անգամ
ուրախանում եմ, երբ քեզ տեսնում եմ։ Մենք բոլորս
դուրս ենք գալիս բակ և...
Սիրելի՛ Ձյուն,
Խնդրում եմ, որ այս ձմեռ շատ գաս։ Ուզում եմ, որ
դու գաս մեր բակում, դաշտերում և անտառներում։
Երբ դու գաս,...
Բարև՛, սիրելի՛ Ձյուն,
Ես և իմ բոլոր ընկերները քեզ շատ ենք կարոտել։
Մենք շատ ենք սիրում սահնակով, չմուշկներով և
դահուկնե...
Բարև՛, սիրելի՛ Ձյուն,
Ես քեզ ողջունում եմ, որ արդեն սկսել ես
անընդհատ գալ։ Ես քեզ վրա շատ գեղեցիկ դեմքեր եմ
նկարում և ք...
Բարև՛, սիրելի՛ Ձյուն,
Ես շատ ուրախ եմ, որ դու եկար և ուզում եմ, որ մի
քիչ տաք լինես, որ ձեռքերս չսառչեն։ Նաև ուզում եմ, ...
Բարև՛, սիրելի՛ Ձյուն,
Ես շատ եմ ուզում, որ դու միշտ, ամեն եղանակի մի
քանի ժամ գաս և բոլոր երեխաներս հենց այդ պահին
դուր...
Սիրելի՛ Ձյուն,
Դու մանուկների ամենասպասվածն ու
ամենասիրելին ես։ Ձմեռն առանց քեզ շատ
անհետաքրքիր է։ Դու քեզ հետ բերում ե...
Սիրելի՛ Ձյուն,
Ես ծնվել եմ հունվարի 2-ին, այդ իսկ պատճառով
շատ եմ սիում ձմեռը։ Դու շատ ես ուրախացնում
փոքրիկ երեխաներին...
Սիրելի՛ Ձյուն,
Դու գալիս ես շատ անսպասելի, երբ ես քնած եմ
լինում իմ փափուկ անկողնում և հրաշալի,
զարմանալի երազներ տեսնո...
Սիրելի՛ Ձյուն,
Ես իմ օրերը Դիլիջանում շատ լավ եմ
անցկացնում։ Շատ եմ ուզում քեզ հետ խաղալ,
սակայն չեմ կարող․ դասերս չեմ ...
Սիրելի՛ Ձյուն
Ես Վահագն Ալոյանն եմ: Ես ապրում եմ Դիլիջանում:
Դիլիջանում շատ լավ է: Այստեղ շատ ցուրտ է: Ես էլ
անհամբեր ք...
Namak
of 12

Namak

Published on: Mar 3, 2016
Published in: Education      
Source: www.slideshare.net


Transcripts - Namak

  • 1. Սիրելի՛ Ձյուն, Ես քեզ շատ եմ սիրում։ Ես ամեն անգամ ուրախանում եմ, երբ քեզ տեսնում եմ։ Մենք բոլորս դուրս ենք գալիս բակ և քեզ հետ միասին խաղում։ Այս անգամ, որ գաս, հաստ շերտով կծածկես մեր բակը, որպեսզի ընկերներիս հետ սահնակ քշեմ։ Խնդրում եմ չմոռանաս և Նոր տարվա գիշերը մեզ այցելես։ Քեզ անհամբեր սպասող Արմեն ք․Դիլիջան, Մյասնիկյան 76, բն․13 03․12․14 թ․
  • 2. Սիրելի՛ Ձյուն, Խնդրում եմ, որ այս ձմեռ շատ գաս։ Ուզում եմ, որ դու գաս մեր բակում, դաշտերում և անտառներում։ Երբ դու գաս, ես ամեն օր կխաղամ քեզ հետ։ Շատ եմ խնդրում միայն թե ճանապարհներին չգաս, որ մենք դպրոց շուտ հասնենք։ Քո Սամվել
  • 3. Բարև՛, սիրելի՛ Ձյուն, Ես և իմ բոլոր ընկերները քեզ շատ ենք կարոտել։ Մենք շատ ենք սիրում սահնակով, չմուշկներով և դահուկներով սահել, ձնեմարդ պատրաստել, ձնագնդի խաղալ։ Դու քեզ հետ նաև Ձմեռ Պապին և Ձյունանուշին ես բերում, իսկ նրանք էլ մեզ նվերներ են բերում։ Խնդրում եմ շուտ արի, իմ սիրելի՛ Ձյուն։ Քո Պերճ
  • 4. Բարև՛, սիրելի՛ Ձյուն, Ես քեզ ողջունում եմ, որ արդեն սկսել ես անընդհատ գալ։ Ես քեզ վրա շատ գեղեցիկ դեմքեր եմ նկարում և քեզնով ձնագնդի խաղում։ Քո սիրելի Լիլի
  • 5. Բարև՛, սիրելի՛ Ձյուն, Ես շատ ուրախ եմ, որ դու եկար և ուզում եմ, որ մի քիչ տաք լինես, որ ձեռքերս չսառչեն։ Նաև ուզում եմ, որ դու սառույց չդառնաս։ Քո Հարություն
  • 6. Բարև՛, սիրելի՛ Ձյուն, Ես շատ եմ ուզում, որ դու միշտ, ամեն եղանակի մի քանի ժամ գաս և բոլոր երեխաներս հենց այդ պահին դուրս գանք և մեծ ձնեմարդ պատրաստենք, ձնագնդի խաղանք։ Իսկ եթե դա հնարավոր չէ, խնդրում եմ գոնե ամանորյա գիշերը մեզ այցելես և մեզ ուրախացնես։ Մենք՝ փոքրիկներս, քեզ շատ ենք սիրում։ Քո Աստղիկ
  • 7. Սիրելի՛ Ձյուն, Դու մանուկների ամենասպասվածն ու ամենասիրելին ես։ Ձմեռն առանց քեզ շատ անհետաքրքիր է։ Դու քեզ հետ բերում ես ուրախություն,Նոր տարի և շա˜տ-շա˜տ ուրախ բակային խաղեր։ Ճիշտ է դու շատ սառն ես, բայց մեկ է, շատ լավն ես։ Ես ուրախանում եմ, երբ արթնանում ու տեսնում եմ քեզ։ Քեզ սիրող Տաթև
  • 8. Սիրելի՛ Ձյուն, Ես ծնվել եմ հունվարի 2-ին, այդ իսկ պատճառով շատ եմ սիում ձմեռը։ Դու շատ ես ուրախացնում փոքրիկ երեխաներին քո փափկությամբ, սպիտակությամբ։ Երբ դու գալիս ես, մոտենում է Նոր տարին և մենք ընտանիքով զարդարում ենք եղևնին, լույսեր միացնում։ Բոլորը քեզ սիրում են, որովհետև դու ուրախություն ես պարգևում։ Քո Վլադիմիր
  • 9. Սիրելի՛ Ձյուն, Դու գալիս ես շատ անսպասելի, երբ ես քնած եմ լինում իմ փափուկ անկողնում և հրաշալի, զարմանալի երազներ տեսնում։ Այնքան թեթև ես իջնում, այնքան փափուկ ես նստում, այնքան մաքուր ես ու ճերմակ։ Ինչո՞ւ չես գալիս դու ամռան շոգին, ինչո՞ւ եմ սպասում քեզ այսքան երկար։ Ուզում եմ՝ լինես ընկերն իմ բարի, աշխարհը մաքրես չարից անսպասելի։ Քեզ սպասող Սևակ
  • 10. Սիրելի՛ Ձյուն, Ես իմ օրերը Դիլիջանում շատ լավ եմ անցկացնում։ Շատ եմ ուզում քեզ հետ խաղալ, սակայն չեմ կարող․ դասերս չեմ հասցնի։ Քեզ սպասող Յասին
  • 11. Սիրելի՛ Ձյուն Ես Վահագն Ալոյանն եմ: Ես ապրում եմ Դիլիջանում: Դիլիջանում շատ լավ է: Այստեղ շատ ցուրտ է: Ես էլ անհամբեր քեզ եմ սպասում: Վահագն Ալոյան 3.12.2014թ